Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային փուլին մասնակցելու իրավունք նվաճած ազգային հավաքականների վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել հետևյալ զույգերը' Բոսնիա-Հերցեգովիա-Իռլանդիա, Ուկրաինա-Սլովենիա, Շվեդիա-Դանիա, Հունգարիա-Նորվեգիա:

Զույգերում առաջինը նշված հավաքականները իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Հաղթողները կնվաճեն Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային փուլի առաջին հանդիպումները տեղի են ունենալու նոյեմբերի 12-14-ը, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 15-17-ը։