Շարունակվում է շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունը: Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանը «Սիբերիայի» կազմում իր առաջին խաղում ոչ-ոքի է խաղացել, իսկ թիմը հաղթել է 4-2 հաշվով:

Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույնպես միավոր է կիսել, իսկ շախմատիստուհու թիմը՝ «Ուգրան», 2-2 հաշվով է ավարտել պայքարը «Լեգասիի» դեմ: