Չեխիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, հետևելով Սլովակիայի օրինակին սիրիական հարցով անսպասելիորեն Ռուսաստանի կողմն է անցել և աջակցություն հայտնել Սիրիայի ներկայիս ղեկավար Բաշար ալ-Ասադին: Նման դիրքորոշմամբ հանդես է եկել երկրի նախագահ Միլոշ Զեմանը: Նա խստորեն դատապարտել է արևմտյան երկրների դիրքորոշումը, որոնք պահանջում են Սիրիայի ղեկավարի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Parlamentni List պորտալը:

 

 

Զեմանը նշել է, որ Ասադի հրաժարականի պայմանը, որը առաջ են քաշել Արևմուտքի երկրները, «անընդունելի միջամտություն է Սիրիայի ներքին գործերին»:

 

 

Չեխիայի նախագահը նշել է, որ եթե արաբական երկրների առաջնորդներից որևէ մեկն առաջարկի Բարաք Օբամայի հրաժարական տալ, ԱՄՆ-ն դա կահամարի որպես միջամտություն երկրի ներքին գործերին: Սակայն նույն կերպ, նույնիսկ ավելի կոպիտ ձևով են գործում ամերիկացիները, կարծում է Զեմանը: Նա նշել է, որ Սիրիայի և Մերձավոր Արևելքի գործերին արևմտյան երկրների ռազմական միջամտության քաղաքականությունը բացառապես բացասական հետևանքներ է կրում:

 

 

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի անդամ ևս մեկ երկիր'Սլովակիա բացեիբաց արտահայտել է իր աջակցությունը Ռուսաստանի գործողություններին, որն իրականացնում է հատուկ գործողություն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչների դեմ: