Մխիթարյանին լավ գիտեմ, նա լավ ֆուտբոլիստ է: Այս մասին հայտարարել է ադրբեջանական «Գաբալայի» գլխավոր մարզիչ Ռոման Գրիգորչուկը՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղից առաջ:
««Բորուսիայի» պես մրցակցի հետ պետք է զգույշ լինել: Մեր բոլոր ֆուտբոլիստները հավատում են հաղթանակին և հոգեբանորեն պատրաստ են խաղին: Չնայած մրցակիցն ուժեղ է, սակայն մենք ցանկանում ենք ցուցադրել մեր ֆուտբոլը: Մխիթարյանին լավ գիտեմ և չեմ մտածում այն մասին, թե նա ծնունդով որտեղից է: Նա լավ ֆուտբոլիստ է, և խաղին պատրաստվելիս չենք մտածել նրա անձնագրի մասին: Եթե Մխիթարյանը գար Բաքու, ապա մենք խաղային այլ սխեմա կմշակեինք՝ հաշվի առնելով նրա ներկայությունը դաշտում: Պետք չէ ֆուտբոլը քաղաքականացնել: Կան մարդիկ, ովքեր երեք տարվա աբոնեմենտ են ձեռք բերում ֆուտբոլ նայելու համար, մեզ դա պետք է հետաքրքրի»,- մարզչի խոսքը մեջբերում է Azerisport-ը: