Շվեդիայում միջնակարգ դպրոցի վրա հարձակում է իրականացրել սրով մի տղամարդ: Որպես հետևանք վիրավորներից մեկը զոհվել է, հաղորդում է BBC-ն:
Հաղորդվում է, որ մահացածը ուսուցիչ է եղել: Եվս չորս դեռահաս վիրավորվել է, երկուսը' վիրահատվում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի դպրոցներից մեկում դիմակավոր տղամարդը սրով վիրավորել է մեկ չափահասի և չորս դպրոցականների:
Ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա, այս պահին հանցագործը գտնվում է հիվանդանոցում: