«Ես ի՞նչ ունեմ Սամվել Ալեքսանյանի հետ, որ վատ լինեմ: Ինքը ԵԿՄ-ին ֆինանսավորում է, բոլորին աջակցում է, ինչի՞ պիտի վատ լինեմ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե տևական ժամանակ է՝ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի միջև:

 

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարկման, Սամվել Ալեքսանյանը նախկինում զգալիորեն օգնում էր «Երկրապահին», երկրապահ կարիքավոր ընտանիքներին, իսկ հիմա գրեթե այլևս չի օգնում, ինչին ի պատասխան, Մանվել Գրիգորյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանը նաև երկրի բյուջեին է օգնում, որից բոլորն են օգտվում: