Նյու Ջերսի նահանգի Փլեյնֆիլդ քաղաքում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհեվլ է մեկ տղամարդ, վիրավորվել են 6-ամյա աղջիկն ու նրա մորաքույրը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Ականատեսի վկայությամբ՝ անհայտ անձը մոտեցել է տղամարդուն և կրակ բացել: Կրակել են մուգ ապակիներով Honda մակնիշի սպիտակ ավտոմեքենայից: Արդյունքում 24-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է, նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Վիրավորվել են վեցամյա աղջիկը և նրա հետ գտնվող կինը: Վկաների ցուցմունքներով՝ լսվել է 8 կրակոց:

 

Հարձակվողին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը փակել է շրջանը, իսկ քննիչները փնտրում են պարկուճները և հարցաքննում ականատեսներին: