Սպասվում է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բազմակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Վիեննայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը:

 

 

«Ներկա պահին կա այն բանի ըմբռնումը, որ Սիրիայի շուրջ նոր հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին,- ասել է զրուցակիցը:- Կողմերի գրաֆիկները համաձայնեցվում են, առայժմ պայմանավորվածություն կա շաբաթ օրվա շուրջ»:

 

 

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել էր, որ Սիրիայի շուրջ նոր հանդիպումը պետք է կայանա Ավստրիայի մայրաքաղաքում նոյեմբերի 12-ին: Մինչդեռ Պեկինում նշում են, որ չինական կողմը մտադիր է Վիեննայում սիրիական խնդրի շուրջ բանակցություններին մասնակցել հենց նոյեմբերի 14-ին: