Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը իսլամական ահաբեկչությունը համարում է ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Ես կասեի, որ դա իսլամական ահաբեկչությունն է»,- ասել է Բուշը՝ հանրապետական թեկնածուների դեբատների ընթացքում պատասխանելով հարցին:

 

 

 

Նրա գնահատմամբ՝ նախագահ Բարաք Օբաման իր արտաքին քաղաքականությամբ ցուցադրել է ամերիկյան առաջնորդության հավատի բացակայությունը: «Արդյունքում մենք այժմ ունենք Ինդիանայի չափերի խալիֆաթ (ԻՊ), որին ամենօրյա էներգիայի աղբյուրներ են պետք. նրանք զինյալներ են հավաքում մեր երկրից: ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքը կապված է այն բանի հետ, որ մենք չենք լուծել ահաբեկչության խնդիրը Մերձավոր Արևելքում»,- ասել է նա:

 

 

Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ «Սիրիայում անհրաժեշտ է ստեղծել թռիչքազերծ գոտի և անհրաժեշտ է աջակցել սիրիական ազատ բանակին»: