ՖԻՖԱ-ն հրապարակել է կառույցի նախագահի ընտրության հինգ թեկնածուների անունները:
ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Միշել Պլատինին և Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մուսա Բիլիտին չեն ընդգրկվել ցանկում:
Հիշեցնենք, որ Պլատինին 90 օրով զրկվել է իր լիազորություններից՝ կաշառակերության մեջ կասկածվելու պատճառով: Նրա թեկնածությունը կարող է դիտարկվել պատժի ավարտից հետո:
Պլատինին և Բիլիտին իրավունք ունեն որոշումը բողոքարկելու Լոզանի դատարանում:
Կառույցի նախագահի պաշտոնի հինգ թեկնածուներն են ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը և հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016-ի փետրվարի 26-ին: