Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փարիզում ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում:

 

Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է: Այդ մասին հայտնել է «Ֆրասպրես»-ը' հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ' հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի որ պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից:

 

Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել: