Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրակազմը հաղորդագրություն է տարածել, որում աջակցության խոսք է հասցեագրել Փարիզում նախորդ գիշերը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:

 

 

«Charlie Hebdo-ի ողջ թիմը կիսում է Փարիզում ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, կատարված հարձակումների հետևանքով առաջացած վախն ու զայրույթը: Charlie Hebdo-ն կիսում է զոհերի ցավն ու նրանց ընտանիքներին ուղղում իր ողջ աջակցությունը»,- հաղորդագրության տեքստը մեջբերում է BFMTV հեռուստաալիքը:

 

 

Խմբագրությունը, որն ընթացիկ հունվարին ինքն էր դարձել ահաբեկիչների թիրախ և կորցրել էր իր աշխատակիցներից մի քանիսին, «կրկին քննադատում է բռնությունը, որը ծառայում է տոտալիտար իսլամական գաղափարափոսությանը և որի միակ նշակետը պետությունների և ժողովրդավարության արժեքների քայքայումն է»: