Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը չեն մասնակցի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Կրասնոդարի» դեմ կայանալիք խաղին:
Այս մասին հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը' անդրադառնալով վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ կապված իրավիճակին: Տեղեկացնում է championat-ը:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը շարունակում է վերականգնողական կուրսը, իսկ Յուրա Մովսիսյանն արդեն ընդհանուր խմբի հետ մարզվել է մարզասրահում:
«Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպումը տեղի կունենա նոյեբերի 22-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: