Սահմանադրական փոփոխությունների քարոզչության այս լարված շրջանում տարատեսակ շոուներից և հանդիպումներից զատ, մարդիկ կան, որ, այսպես ասած, ձեռքերը ծալում նստում են:

 

Պոպուլիստական ելույթներով հանդես եկող Էդմոն Մարուքյանը թերևս որոշել է սահմանադրական փոփոխություններից այլևս չխոսել: Համենայն դեպս, մեզ պես շարքային լրագրողների հարցերին՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի հետ կապված, չի ցանկանում պատասխանել, փոխարենը նախընտրում է Ազգային ժողովի նիստի ընթացքում, ինքն իր համար ընդմիջում հայտարարել ու արքայանարինջ անուշ անել: Մեզ էլ մի բան է խորհուրդ տալիս՝ ուշի ուշով լսել «Ազատություն» ռադիոկայանին տված իր դարակազմիկ հարցազրույցը: Ինքը թերևս արդեն խոսել է, հիմա հանգստանալու ժամանակն է՝ սեփական նախաձեռնությամբ վերցված ընդմիջումը համեղ դարձնելու ժամանակը: 

 

Իհարկե, մենք շատ համբերատար սպասեցինք և մոտ մեկ ժամ հետո նորից մոտեցանք Մարուքյանին, սակայն մրգային ընդմիջումն ավարտված չէր, թեպետ նիստերի դահլիճում էլ շարունակվում էր նիստը:

 

Այսպես՝ չդադարեցնելով իր «կառալյոկ փարթին», պատգամավորն այդպես էլ չխոսեց, արդեն խոսել էր: 

Ն. Ա.