ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ' Մեվլութ Չավուշօղլու հետ եւ քննարկել նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա Նովոստին», Լավրովը հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է, որ Սիրի այի սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ կործանելով Թուրքիան կանգնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողքին:

 

 

«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ խոցելով ռուսական ինքնաթիռը, որը Սիրիայում իրականացնում էր հակահաբեկչական գործողություն եւ չէր խախտել Թուրքիայի օդային տարածքը, թուրքական կառավարությունը, փաստորեն կանգնեց «Իսլամական պետության» կողքին»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: