Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել' հորդորելով իր երկրի քաղաքացիներին հետաձգել Ռուսաստան նախատեսվող այցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարության մեջ մասնավորապես հորդորել է իր քաղաքացիներին այցելել Ռուսաստան միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում:
Ռուսաստանը 2016թ-ի հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշում է կայացրելՌուսաստանի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ներկայումս գործող առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին»,- ասել է Լավրովը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորությանվրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքումռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել էՌուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: