«Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը և խնդրում է Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ աջակցել փաստաթղթի ընդունմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Անցած շաբաթ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը Պետդումա օրինագիծ են մտցրել 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվության մասին:
«Ռուսաստանի հայերի միությունը» լիովին պաշտպանում է այդ օրինագծի ընդունումը, այն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից և կոչ է անում ձեզ… պաշտպանել այդ հույժ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը»,- ասված է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամանի ուղերձում: