Whoscored-ը Բունդեսլիգայի 14-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա» - «Շտուտգարտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Կիսապաշտպանն ստացել է 9.5 միավոր:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները տնային խաղում՝ 4:1 հաշվով հաղթել էին մրցակցին: