Փորձում էի ինչ-որ բան փոխել, սակայն չստացվեց: Այս մասին ասել է Վլադիմիր Կլիչկոն՝ WBA, WBO, IBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները Թայսոն Ֆյուրիին զիջելուց հետո:
Հիշեցնենք, որ WBA, WBO, IBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսներն ուկրաինացի բռնցքամարտիկը մրցակիցն զիջել է Դյուսելդորֆում տեղի ունեցած մարտի ժամանակ, որում Փյուրին հաղթել է մրցավարների միանձնյա որոշմամբ: Սա Կլիչկոյի առաջին պարտությունն էր վերջին 11 տարվա ընթացքում:
«Ռևանշ-մենամարտ կունենանք: Ես լավ էի պատրաստված, սակայն Ֆյուրին շատ արագ էր: Եթե անկեղծ՝ չէի հավատում մրցակցի հաղթանակին, սակայն դա նրան հաջողվեց: Ինձ չէր բավականացնում արագությունը, չէի կարողանում գտնել ճիշտ հեռավորությունը: Փորձում էի ինչ-որ բան փոխել, սակայն դա չստացվեց»,- ասել է Կլիչկոն:
Թայսոն Ֆյուրին իր հերթին դեմ չէ ռևանշ-մենամարտ անցկացնելուն:
Մարզիկը հաղթանակից հետո ասել է.
«Կլիչկոն մեծագույն չեմպիոն էր, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Մրցակցին ցույց տվեցի այն, ինչ նա երբեք չէր տեսել: Գերմանիայում այսպես դեռ ոչ մեկ չէր գործել գերծանր քաշային աշխարհի չեմպիոնի դեմ: Երազանքս իրականացավ»,- մարզիկի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: