ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ով սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին, պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսևորել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն արդեն նման որոշում է կայացրել:

 

Հարցին, թե որոշումն ի՞նչ նշանակություն ունի, ո՞րն է լինելու տրամաբանական շարունակությունը, Թևան Պողոսյանն ասաց. «Ցավոք սրտի, մեր կանոնակարգը չունի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ինչ-որ քայլեր անել»:

 

Անելիքի առումով միակ տարբերակն այն է, որ խնդիրը բարձրացվի մամուլում, պատգամավորի ընտրազանգվածը հասկանա, թե ում է ձայն տալիս, իսկ պատգամավորն էլ իր հերթին, այսուհետ, ճիշտ բառապաշար օգտագործի՝ իր միտքն արտահայտելու համար: