Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամը՝ Սու-24 ռմբակոծիչի հետ տեղի ունեցած միջադեպից հետո պետք է լուծվի դիվանագիտական ուղիներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Փարիզում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք քննարկել ենք հարգարժան Օբամայի հետ Ռուսաստանի վերաբերյալ իրավիճակը: Թուրքիան ի հայտ եկած ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ջանքերի կողմնակիցն է»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է նվազեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության մակարդակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրդողանը ափսոսանք է հայտնել՝ կապված ռուսականՍու-24-ի միջադեպի հետ: