Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր գյուղապետի ընտրություն է: Այստեղ արդեն իսկ խախտումներ են արձանագրվել:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի փոխանցմամբ՝ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Զարզանդ Գրիգորյանը և իր եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը կանգնել են գյուղամեջում և ընտրողների նկատմամբ ճնշում են գործադրում. «Գիտես, չէ՞, մեզ ես ընտրելու, մեզ ես ձայն տալու»:

 

 

Ի դեպ, ընտրողներից մի քանիսը հայտարարեցին, որ այս գյուղում ընտրողների ցուցակներում բավական անճշտություններ կան, իսկ գործող գյուղապետի հովանավորությամբ թույլատրվում է քվեարկությանը մասնակցել անձանց, ում անձնագրային հաշվառման հասցեն չի համապատասխանում ընտրողների ցուցակում նշված հասցեին: Այդ քաղաքացիներին էլ ասում են. «Հանրաքվեն հեչ, կարևորը քվեարկես Զարզանդ Գրիգորյանի օգտին»,- պատմում էին բնակիչները: