Կարող ենք արձանագրել, որ այդ բոյկոտը ՀԱԿ կուսակցության բոյկոտն էր, ինչն իրենց որոշելիքն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի՝ ԱԺ նիստերը բոյկոտելուն:
«Կամ որ ասում են՝ հանրաքվեից հետո նույն դահլիճում չեն կարող լինել. Մարտի 1-ից հետո կարող էին, հանրաքվեից հետո հայբուդուր էր, չի՞ կարելի նույն դահլիճում լինել: Կարելի՞ է իրենց հետ Մարտի մեկի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել, հանրաքվեից հետո չի՞ կարելի: Բայց իրենց որոշումն է, Հայ ազգային կոնգրես կուսակցության որոշումն է, ես նման քննարկման չեմ մասնակցել, տեղյակ էլ չեմ եղել, որ նման հարց է քննարկվում ընդհանրապես և տեղեկանալու առիթ չունեի էլ, որովհետև իրենց կուսակցությունների քննարկումներին ես չեմ մասնակցում»,- ասաց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում