Ռուսական «Էրեբունի» ռազմաբազա է ուղարկվել ժամանակակից Ми-24П հարվածային և Ми-8МТ տրանսպորտային 7 ուղղաթիռ: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգը՝ փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մինչև ընթացիկ տարվա վերջ կուղարկվեն ևս մի քանի ուղղաթիռներ: Ուղղաթիռներն այժմ հարմարեցված կայանատեղերում են՝ МиГ-29 կործանիչների կողքին: Ավիացիոն միջոցների հավաքագրումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում, որից հետո օդաչուները կսկեն նախատեսված թռիչքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Երևանի ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995թ-ին: 2001թ-ի հուլիսին ձևավորվել է ավիացիոն բազան՝ դառնալով 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը: