Թուրքիան հրաժարվել է Իրաքից դուրս բերել զորքերը՝ չնայած Բաղդադի սպառնալիքներին:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, Անկարան ակնկալում է, որ ռազմական կոնտինգենտը, այնուամենայնիվ, կմնա Իրաքում, սակայն վերջնական որոշումը «կախված կլինի քննարկումներից»:
Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե Թուրքիան 48 ժամվա ընթացքում երկրից դուրս չբերի զորքերը: Թուրքական զորախումբը՝ առանց իշխանությունների թույլտվության, գտնվում է Մոսուլ քաղաքի մոտակայքում:
Դրանից հետո՝ թուրքական իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են Իրաքի տարածքում զինվորականների հետագա տեղակայումը: