Դալայ լաման հորդորել է երկխոսություն վարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդը հայտարարել է դեկտեմբերի 7-ին La Stampa իտալական թերթին տված հարցազրույցում:

 

«Անհրաժեշտ է լսել, հասկանալ, այս կամ այն կերպ հարգանք դրսեւորել: Այլ ճանապարհ մենք չունենք»,- ասել է Դալայ լաման:

 

Նա խոսել է կարեկցանքի մասին, որը պետք է դրսևորեն բոլոր կողմերը: «Դա արեք ձեր սրտով»,- հորդորել է նա: Որպես կարեկցանքի օրինակ հոգեւոր առաջնորդը նշել է Գերմանիայի վերաբերմունքը փախստականների խնդրի նկատմամբ. «Նա շատ շռայլ էր, ընդունեց նրանց ու կերակրեց»:

 

«Յուրաքանչյուր մարդ ունի իր կրոնը և իր ճշմարտությունը, բայց հասարակության մեջ պետք է լինեն շատ կրոններ ու շատ ճշմարտություններ»,- ասել է Դալայ լաման եւ ընդգծել, որ իսլամը խաղաղասեր կրոն է: