ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը դեկտեմբերի 3-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում, որի արդյունքերի վերլուծության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները դեկտեմբերին մնացել են անփոփոխ, բացառությամբ 6 անվանման (Դյուֆաստոն 10 մգ N20, Կոնկոր 5 մգ N50, Տերաֆլյու Կ իտրոն 2.1գ N10, Ակտովեգին 40 մգ /մլ 5 մլ N5, Կոնկոր ԿՈՐ 2.5 մգ N30, Ակտովեգին 200մգ N50,), որոնց գները նվազել են:

 

Նշված դեղերի գների նվազումը կազմում է 280-3570 դրամ մեկ սպառողական փաթեթի համար: