Թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին երկու օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կարծես թե լարվածության որոշակի թուլացում է նկատվում, հայկական կողմը անկանոն կրակոցներին չի պատասխանում: Հայկական զինուժը շարունակում է սահմաններին իրավիճակը վերահսկողության տակ պահել: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությանը, թե գիշերը հայկական կողմի հետ բախումների ժամանակ ադրբեջանցի զինվոր է զոհվել, ապա կարող եմ ասել, որ հավանաբար նախկինում զոհվածի մասին է խոսքը: Այս գիշեր բախումներ չեն եղել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ դեկտեմբերի 14-ին հայկական զինված ուժերի հետ բախումների հետևանքով զինվոր է զոհվել: