Պարզվում է՝ կառավարությունում հիմա էլ որոշել են զբաղվել ազգիս լուսավորման սրբազան գործով՝ այդ նպատակով կառավարության պահուստային հիմնադրամից տասնյակ միլիոնավոր դրամներ հատկացնելով սույն մտահղացումը կյանքի կոչելու համար. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ի իր նիստում որոշում է կայացրել է 33 մլն դրամհատկացնել արդարադատության նախարարությանը՝ Սահմանադրության փոփոխված տարբերակի տպագրության նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, տպագրել 100 հազար օրինակ: Իր հերթին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ 100 հազարը կբաժանվի նախարարություններին, մարզային վարչակազմերին 7 համայնքներին:

 

Չփորձելով ձվի մեջ մազ փնտրողի տպավորություն ստեղծել՝ կցանկանայինք, այնուամենայնիվ, հարց ուղղել տվյալ որոշումը մտահղացողներին. ինչո՞ւ նույն բանը չէիք անում՝ նախքան սահմանադրական հանրաքվեն, երբ հասարակությունը կարիք էր զգում, ինչպես ասում են, մոտիկից ծանոթանալու Սահմանադրության նախագծին, սեփական աչքերով ընթերցելու երկրի մայր օրենքի նախագիծն ու ինքնուրույն որոշում կայացնելու՝ «այո» ասել, թե՝ «ոչ»: Իսկ միգուցե ձեռնտու չէրժամանակից շուտ «լուսավորություն» տարածել ժողովրդի շրջանում, միգուցե հայրենի իշխանավորները մտավախություն ունեին, որ այդ պարագայում նույնիսկ ընտրակաշառքը չէր կարող փրկել իրավիճակը, ու իրենց կողմից առաջարկվող նախագծի ընդունումն անխուսափելիորեն կվիժեցվեր: Ո՞վ կարող է այս հարցին պատասխան տալ, ի՞նչ եք կարծում: Սա այն հարցն է, որի պատասխանը յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է փնտրի ու գտնի. մենք միայն հարցեր են առաջ քաշում՝ դրանց պատասխաննները թողնելով յուրաքանչյուրիդ հայեցողությանը:

 

Դավիթ Բաբանով