Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության փոխնախարար Տատյանա Պոպովան հայտարարել է, որ Թուրքիան դիմել է Ուկրաինային՝ խնդրելով օգնել Ռուսաստանի քարոզչության դեմ պայքարում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Վերջերս, Թուրքիայի ներկայացուցիչները մեթոդական օգնության խնդրանքով դիմել են մեզ՝ Ռուսաստանի ապատեղեկատվության դեմ պայքարում»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները բազմիցս դիմել են նախարարությանը:
«Ի վերջո, երեկ հանդիպում ենք անցկացրել մեր նախարարության ներկայացուցիչների, պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության, StopFake ծրագրի և թուրքական դեսպանատան միջև»,- ասել է Պոպովան:
Նա հավելել է, որ կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները, մասնավորապես Թուրքիայի ներկայացուցիչների վերապատրաստման վերաբերյալ:
Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԻՊ-ից նավթի գնման մեջ Ռուսաստանի մեղադրանքները համեմատել է խորհրդային քարոզչության հետ: