«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունն իր զինյալներին արգելել է հեռուստացույց դիտել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Bawaba պորտալին:

 

 

Նման հրաման է արձակվել, որպեսզի կազմակերպության զինյալներին զերծ պահեն արտասահմանյան հեռուստաալիքներ դիտելուց, որոնց եթերում դատապարտվում է ԻՊ-ի գործունեությունը: Բացի այդ, ծայրահեղական խմբավորման անդամներին այսուհետև արգելված է նորոգել, վաճառել ու գնել հեռուստացույցներ:

 

 

Արգելքը կատարելու համար դաշտային հրամանատարներին պարտադրվել է ստուգել ենթակաների տները և ոչնչացնել հեռուստատեսային տեխնիկան՝ դրա հայտնաբերման դեպքում:

 

 

Al Bawaba-ն հիշեցնում է, որ «Իսլամական պետությունն» ակտիվորեն պայքարում է արևմտյան բրենդների դեմ: Օրինակ՝ 2015 թվականին ավելի վաղ կազմակերպության ղեկավարությունն իր ինքնահռչակ մայրաքաղաքում՝ Ռաքայում, արգելել է տարածել Nike ամերիկյան ընկերության հագուստն ու կոշիկը: Այդ ֆիրմայի իրերը կրելը հայտարարվել է «իսլամի նորմերին հակասող»: Բացի այդ, պորտալի տեղեկատվության համաձայն, գրավված տարածքներում ապրող բնակիչները չպետք է կրեն նեղ ջինսեր և «անգլիական գռեհիկ մակագրություններով» հանգուստ: