Թուրքիայի գլխավոր շուկան ավերակների է վերածվել ուժգին հրդեհի հետևանքով: Այն գտնվում էր Անկարայի կենտրոնում, տեղեկացնում է ren.tv-ն:

 

Մի քանի ժամ հրշեջները չէին կարողանում մարել կրակը: Շուկայի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

 

Հրդեհի պատճառները պարզվում են: Վնասն արդեն գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ: