Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջեբ Բուշը քննադատության է ենթարկել իր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի ղեկավարին համակրելու համար: Նա կարծում է, որ Պուտինն ամրապնդում է իր ազդեցությունն աշխարհում, մինչդեռ ԱՄՆ-ն աստիճանաբար կորցնում է այն:

 

«Պուտինը ձգտում է գլոբալ մասշտաբով մարտահրավեր նետել ԱՄՆ-ին: Մենք կորցնում ենք մեր ազդեցությունն աշխարհում, իսկ Պուտինը, ընդհակառակը, ամրապնդում է: Նա մեր դաշնակիցը չէ, նա դիկտատոր է և խուլիգան», - մեջբերում The Hill-ը Բուշին:

 

Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ Պուտինը հիացած է իր ուժով, և միջազգային ասպարեզում նրան դիմակայելու լավագույն միջոցն ուժի փոխադարձ ցուցադրումն է: