Իրաքի Ռամադի քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել իրենց իսկ 50 կողմնակիցների, տեղեկացնում է ren.tv-ն:

 

Նրանցից բոլորն էլ հրաժարվել են մահապարտի գոտի հագնել: Կոտորածի մասին հայտնել է շիա կամավորների ներկայացուցիչը, որոնք փորձում են ազատագրել քաղաքն ահաբեկիչներից:

 

Նախնական տեղեկության համաձայն՝ գլխատված անձինք տեղացի բնակիչներից ԻԼԻՊ-ի նորակոչիկներն են: Նրանք խաբնվել են զինյալների խոստումներին, սակայն վերջիներս անմիջապես դատապարտել են նրանց մահապարտների ճակատագրի: