Ամանորին մնացել են հաշված օրեր. շատ շուտով ևս մեկ տարի կգլորվի պատմության գիրկն ու ճանապարհ կհարթի նոր՝ 2016 թվականի համար:

 

Տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգալու:

 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, բազմաթիվ նվերներ է պատրաստել մեր երկրի 350.000-ից ավելի երեխայի համար: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ տոնական ու նախատոնական բոլոր օրերին անակնկալ հայտնությամբ խինդ ու ծիծաղ կսփռեն Երևանում եւ մարզերում:

 

Ճանապարհ ընկնելուց առաջ նրանց հետ հանդիպել է Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորել է մեծ ուշադրություն հատկացնել հատկապես սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներին: