Ամերիկյան Time պարբերականը ներկայացրել է 2015թ. 168 երկրում Google-ում ամենաշատը որոնված հայտնիների ցանկը:

Ցանկը գլխավորում են Քիմ Քարդաշյանը և կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Նրանք առաջատար են 26 երկրում: 21 երկրում ամենից հաճախ որնվել է «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ևս 13 և 11 երկրում համապատասխանաբար երգչուհիներ Նիկի Մինաժը և Ռիհաննան:

Իրենց երկրներում առավել շատ որոնված մարզիկներն են.

Գերմանիա – Մանուել Նոյեր

Իռլանդիա – Քոնոր Մաքգրեգոր

Կամերուն – Սամուել Էտո

Կոստա Ռրկա – Կեյլոր Նավաս

Տոգո – Էմանուել Ադեբայոր

Ուրուգվայ – Լուիս Սուարես

Շվեյցարիա– Ռոջեր Ֆեդերերը

Ճապոնիա – Կեի Նիսիկորի