Երեքշաբի երեկոյան փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել Ալյասկայի Անկորիջ քաղաքի կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Alaska Dispatch News-ը: Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը հրդեհվել է: Հրշեջներին հաջողվել է հանգցնել կրակը:

 

Վթարի պատճառների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:

 

Միևնույն ժամանակ ըստ ականատեսների ինքնաթիռը վթարից առաջ փոքր բարձրության վրա մի քանի պտույտ է կատարել: