Ֆրանսիացի 32-ամյա լարագնաց Տանկրեդ Մելեն՝ Flying Frenchies ակրոբատիկ խմբի հիմնադիրը, զոհվել Է հունվարի 5-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում բարդ տրյուկ փորձարկելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում կոլեկտիվի Էջում:

 

Ակրոբատները նոր համար Էին փորձում օդապարիկի վրա, երբ այն անսպասելիորեն պոկվել Է ամրակապից եւ բարձրացել վեր: Մելեն ընկել Է 30-մետր բարձրությունից եւ մահացել ջարդվածքներից:

 

Մելեն լավ հայտնի Էր Էքստրեմալ մարզաձեւերի աշխարհում: Նա զբաղվում Էր լարագնացությամբ, բեյսջամփինգով եւ օդային այլ մարզաձեւերով, ինչպես նաեւ ալպինիզմով: Խմբի բացառիկ տրյուկների՝ Համացանցում զետեղված տեսագրությունները միլիոնավոր դիտումներ են հավաքել: