Եգիպտոսի Հուրգադա քաղաքում գտնվող Bella Vista հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է երեք զբոսաշրջիկ: Այս մասին հաղորդել են որոշ ԶԼՄ-ներ՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը: Ավելի վաղ հայտնի էր միայն երեք վիրավորների մասին:

 

Ինչպես հայտնել են LifeNews-ին Եգիպտոսում Ռուսաստանի հյուպատոսությունից, նախնական տվյալներով՝ տուժածների թվում չեն եղել Ռուսաստանի քաղաքացիներ:

 

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի երեկոյան Bella Vista հյուրանոցի վրա հարձակվել է երեք զինված գրոհային, որոնցից մեկի ձեռքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դրոշն է եղել: Որոշ տեղեկություններով՝ հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է սպանել բոլոր ծայրահեղականներին, իսկ այլ տվյալներով՝ ահաբեկիչներից մեկին, որը շահիդի գոտի էր կրում, հաջողվել է կենդանի վերցնել: