Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է' 71-րդ տարեդարձը:

 

Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին' Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան: ։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

 

Որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, վարել Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով և վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ 2005 և 2007 թվականներին հրատարակվել են կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։

 

Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։

 

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1991 թվականի հոկտեմբերի 16-ին, պաշտոնից հրաժարվել' 1998 թվականի փետրվարի 3-ին:

 

2008-ին կրկին մասնակցել է ՀՀ նախագահի ընտրություններին: Ղեկավարել է Համաժողովրդական շարժումը, Հայ ազգային կոնգրես դաշինքը: