Ինչպես տեղեկացնում է ռուսական Спорт-Экспресс-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» կազմում չեն մեկնի ձմեռային առաջին հավաքին:
Մոսկովյան թիմը հունվարի 16-ին մեկնելու է ԱՄԷ:
Մովսիսյանը MLS վերադառնալու տարբերակ ունի, իսկ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկթաշը»:
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի, Օզբիլիսը' 7: