ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:

 

Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- ասված է տարածված հաղորդագրությունում: