Միջազգային ահաբեկչության ջախջախումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային անվտանգության համակարգի պահպանման կարևորագույն պայմանն է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձում, որով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 12-ի երեկոյան հանդես է եկել Կոնգրեսում: Դրա տեքստը նախօրոք տարածել է Սպիտակ տունը:
Նշելով, որ միջազգային անվտանգության արդի համակարգն այժմ հայտնվել է սպառնալիքի տակ՝ Օբաման ընդգծել է, որ դրա պահպանման համար պահանջվում է մի քանի պայմանների կատարում:
«Թիվ մեկ գերակայությունն ԱՄՆ-ի ժողովրդի պաշտպանությունն է և ահաբեկչական ցանցերի ջախջախումը»,- ասել է նա: «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումներն անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր քաղաքացիների համար» և պետք է ոչնչացվեն, հայտարարել է Օբաման՝ հավելելով, որ այժմ հենց դրանով են զբաղվում ԱՄՆ-ի զինված ուժերն Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և մի շարք այլ երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: