Մի խումբ զինյալներ, որոնք մի շարք հարձակումներ են իրականացրել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, օգտագործում էին նռնակներ:

 

«Մի շարք նռնակներ են օգտագործվել հարձակման ժամանակ»,- մեջբերում է CNN-ը՝ տեղական ոստիկանության սպա Անտոն Չարիանին:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջակարտայի կենտրոնում մի շարք պայթյուններն իրականացրել է մոտ 10-14 մարդուց բաղկացած գրոհայինների մի խումբ: Նրանց թվում եղել է մի քանի մահապարտ:

 

Ինդոնեզիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է վեց մարդ: Ինչպես հաղորդում են ականատեսները, զոհվածների թվում կա ոստիկանության սպա, որին գնդակահարել են:

 

Նախնական տվյալներով՝ քաղաքում որոտացել է վեց պայթյուն: Նրանցից մեկը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը՝ սրճարանի մոտ: Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, պայթյուններից մեկը տեղի է ունեցել գերժամանակակից տարածքում՝ առևտրի կենտրոնի դիմաց: