Henaran.am տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական ակտիվիստների մի մեծ խումբ առաջիկայում մտադիր է ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հրաժարականը: Ակտիվիստները մտադիր են նաև լայնածավալ ակցիաների շարք սկսել և գործողությունները տանել «Էլեկտրիկ Երևանի» սցենարով:


Նկատենք, որ ակտիվիստների զայրույթը պայմանավորված է նախորդ ամսվա գազի աննախադեպ բարձր վճարով: ԶԼՄ-ներից մի քանիսն անգամ անդրադարձան այս թեմային՝ ներկայացնելով փաստեր, թե ինչպես են բնակիչները բողոքում, որ գազի վարձավճարի հաշվարկ այնպես է կատարվել, որ արդյունքում գումարը գերազանցել է բոլոր սպասելիքները, երբ նախորդ տարիներին բնակիչները սպառել են միևնույն ծավալով գազ: Ակտիվիստները պահանջում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հրաժարականը և նոր ղեկավարության նշանակում, որոնք էլ կիջեցնեն գազի գինը, ինչը տրամաբանական է ռուբլու արժեզրկման պայմաններում:


Շարունակությունը՝ այստեղ