Հայաստանի «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմինն ունի իր համակիրներին ուղղված կոչ- հայտարարությունը, սակայն այն կհրապարակվի վաղը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Մենք այն կհրապարակենք վաղը»,- ասաց Արսեն Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հայտարարել էր,որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին չի մասնակցում որևէ թեկնածուով և չի պաշտպանում որևէ թեկնածուի: Իսկ համակիրներին ու ընկերներին քվեարկության օրը ուղղորդելու նկատառումներով խոստացվել էր հստակեցնել ընտրություններից մի քանի օր առաջ :