Սաուդյան Արաբիան տասնամյակներ շարունակ գաղտնի էր պահում Վաշինգտոնի մասնակցությունը հեռավոր հակամարտություններին, ինչպես նաև ֆինանսավորում էր ԱՄՆ-ի գաղտնի գործողությունները: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի նախկին և ներկա ներկայացուցիչներին: Երբեմն երկրներն աշխատում են միասին, իսկ երբեմն էլ սաուդցիները պարզապես չեկեր էին դուրս գրում ամերիկացիների հատուկ գործողությունների համար:
Պարբերականի տվյալներով՝ Սիրիայում պատերազմի մեկնարկից առաջ ԿՀՎ-ն և Սաուդյան Արաբիան դեռ 2013 թ. պայմանավորվել են գաղտնի օպերացիայի անցկացման շուրջ՝ սիրիացի ապստամբների նախապատրաստման համար: Համաձայն պայմանավորվածության՝ սաուդցիները զենք և փող էին մատակարարում, իսկ ԿՀՎ-ն սովորեցնում էր ապստամբներին, թե ինչպես վարվել Կալաշնիկովի հրացանների և հակատանկային հրթիռների հետ:
«Սաուդցիները չէին թաքցնում, որ օգնություն են ցուցաբերում Սիրիայում ապստամբ խմբերին, սակայն հայտնի չի եղել ԿՀՎ-ի հետ գաղտնի գործողության և ֆինանսական աջակցության չափը», - ասվում է հոդվածում: