Այսօր Ստրասբուրգում շարունակվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով հակահայ զեկույցը: Զեկույցի օգտին քվեարկեց 98, դեմ' 71 պատգամավոր:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԵԽԽՎ-ում 66 կողմ, 70 դեմ քվեարկությամբ մերժվեց բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով բանաձևի նախագիծը: