Ինտելեկտով և ողջամտությամբ բացարձակապես աչքի չընկնող մեր արևելյան հարևանները հերթական անգամ ցույց տվեցին, թե մինչև ուր կարող է հասնել մարդկային ուղեղի տկարությունը, այս անգամ արդեն' երկրի պաշտպանության նախարարության մակարդակով:
Ադրբեջանական բանակի՝ ռազմատենչ ու ամպագոռգոռ հայտարարություններ անող ղեկավարությունը, պարզվում է, նույնիսկ հայրենի աշխարհագրությունից տարրական գիտելիքներ չունի և տեղյակ չէ, թե որտեղով է անցնում իրենց երկրի սահմանը և ինչ տարածքներ են գտնվում իրենց վերահսկողության տակ: Օդունդաղ սարը, որի վրա ադրբեջանցիները ստեղծել են նոր կրակակետ, միշտ էլ գտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այնինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոգևորությամբ ներկայացրել է, թե իբրև նոր են այդ տարածքը վերահսկողության տակ վերցրել, ու հիմա երկիրը հորթային հրճվանքի մեջ է՝ ուրախանում են մի տարածքի «ձեռքբերմամբ», որն իրականում ձեռք չի բերվել:
Սա խոսում է ադրբեջանական բանակի ղեկավարության՝ ոչ միայն բթամտության, այլ նաև կատարյալ անտեղյակության և ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին: Եվ զինված ուժերի այսպիսի ղեկավարություն ունեցող երկիրը դեռ կարո՞ղ է մտածել ռազմական ճանապարհով հարց լուծելու մասին:
Կարեն Վարդանյան