Ամերիկացիները դեռևս չեն կարողանում առանց Ռուսաստանի հրթիռային շարժիչների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմօդուժի նախարար Դեբորա Լի Ջեյմսը:
«Մենք շարունակում ենք համարել, որ մուտքը դեպի ՌԴ-180 18 շարժիչներ ճիշտ է առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ կարճ ժամկետում մրցակցությունը պահպանելու համար», - մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գերատեսչության ղեկավարի խոսքերըը:
Նախարարը հավելել է նաև, որ Միացյալ Նահանգներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամբողջությամբ հրաժարվեն ՌԴ-180-ից՝ «ռազմական բյուջեի մասին օրենքի համաձայն»: